Շարմազանով. Հասցեական գնահատականներին պետք է հետևեն Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցները![]() 9 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին` ավելի ինտենսիվ, իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն: Այս մասին հունիսի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը։ «Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ՝ դա Ադրբեջանի Հանրապետությունն է, և այդ իմաստով մի բան կարող ենք ասել, որ միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին, կարծում եմ, պետք է հետևեն հստակ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։ Ավելի վաղ Շարմազանովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |