Գիտնականներ. Տապակած կարտոֆիլի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը16 հունիսի 2017 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տապակած կարտոֆիլի օգտագործումը 2 անգամ ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այդպիսի եզրակացության են եկել ամերիկացի առողջ սննդի ոլորտի փորձագետները: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չիպսեր կամ տապակած կարտոֆիլից պատրաստած այլ ուտեստներ շաբաթական 2 կամ ավելի անգամ օգտագործելու դեպքում, 2 անգամ աճում է վաղաժամ մահացությունը: Այդպիսի եզրակացություն է արվել 8 տարվա ընթացքում 45-79 տարեկան 4.440 մարդու դիտարկման արդյունքում, գրում է Medikforum-ը: Այդ ընթացքում կյանքից հեռացել է 236 մարդ: Գիտնականները գնահատել օգտագործված կարտոֆիլի քանակը հատուկ հարցաշարերի միջոցով: Բացահայտվել է մահվան ռիսկը, որն ավելի բարձր էր այն մարդկանց մոտ, որոնք մշտապես տապակած կարտոֆիլ էին ուտում: Նշվում է նաև, որ տապակած կարտոֆիլի օգտագործումն ամսական 2 անգամ կապված չէ վաղաժամ մահվան ռիսկի հետ: Գիտնականները շեշտում են, որ դիտարկման ընթացքում չեն գնահատվել այլ անառողջ սովորությունները, ուստի տապակած կարտոֆիլի սիրահարները կարող էին վաղ մահանալ նաև ծխելուց կամ ալկոհոլի չարաշահումից: Իսկ դա նշանակում է, որ տապակած կարտոֆիլը չի կարող ռիսկի միակ գործոնը լինել վաղաժամ մահվան դեպքում: Սակայն հայտնի է, որ տապակած սնունդն ընդհանրապես այնքան էլ առողջարար չէ սիրտանոթային համակարգի համար: Photo. Smittenkitchen.com Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |