Մարգարյանը՝ ԵԾ-ի անդամին. «Տպավորություն է, որ 14-րդ դարից եք գործուղվել քաղաքապետարան»

Մարգարյանը՝ ԵԾ-ի անդամին. «Տպավորություն է, որ 14-րդ դարից եք գործուղվել քաղաքապետարան»

PanARMENIAN.Net - Երեւանի ավագանու արտահերթ նիստն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նիստին մասնակցում էր նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստի ժամանակ երկու անգամ պահանջել է անջատել «Երկիր ծիրանի»-ի ավագանու անդամներից մեկի բարձրախոսը:

Նիստի ժամանակ, երբ քննարկվում էր փոխքաղաքապետի պաշտոնում Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը, որը նաեւ պատասխանատվություն է կրում նախակրթական հաստատությունների վերաբերյալ, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն արձագանքել է, որ մանկապարտեզների հետ կապված ամեն ինչ հրաշալի է ներկայացվում, այնինչ իրականությունը այլ է, գրում է Armtimes.com-ը:

Նա մանկապարտեզներում տիրող իրավիճակը համեմատել է14-րդ դարին հատուկ իրավիճակի հետ, ապա դիմելով Տարոն Մարգարյանին, ասել է, որ լուրեր են պտտվում, թե մանկապարտեզ ընդունելու համար նա յուրաքանչյուր երեխայի համար ստանում է 200 դոլար կաշառք:

«Խնդրում եմ իրականությանը մոտենալ: 14-րդ դարից գալ 21-րդ դար: Այնպիսի տպավորություն է, որ այնտեղից եք գործուղվել այստեղ»,- պատասխանել է Մարգարյանը, ապա հավելել. «Եթե պատերի կուլիսներում լսում եք խոսակցություններ, դրանք ավագանու նիստեր մի բերեք»:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ոստիկանությանն առաջարկել է կաշառքով մանկապարտեզ ընդունելու մասին Աղեկյանի հայտարարությունն ընդունել որպես հաղորդում: Չբացառելով քննության որեւէ ելք` նա ընդգծեց, որ հայտարարություններ հնչեցնելիս պետք է իմանանք, որ դրանց համար կրում ենք պատասխանատվություն:

Երևանի ավագանու արտահերթ նիստում Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել ձայների 45 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կարդացեք նաև՝«Երկիր ծիրանին» պատրաստվում է դատի տալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---