«Սասնա ծռերի» 18 անդամի մասով 1-ին դատական նիստը՝ հուլիսի 3-ին

«Սասնա ծռերի» 18 անդամի մասով 1-ին դատական նիստը՝ հուլիսի 3-ին

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Նիստն արտագնա կլինի՝ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Գործը մակագրված է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների գործով երկրորդ դատական նիստն անցկացվել էր ընդհատումներով:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---