ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից»![]() 7 հուլիսի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում գրանցված լարվածության աճով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Նա կոչ է արել հակամարտության կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից, ինչպես նաև՝ իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխարգելման համար քայլեր ձեռնարկել: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում վերսկսված բռնության վերաբերյալ, որը բերել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ: Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |