ՊՆ խոսնակ. «Իսկանդերի» հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով

ՊՆ խոսնակ. «Իսկանդերի» հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով

PanARMENIAN.Net - Ադրբեջանական որևէ համալիրով «Իսկանդեր» համակարգի հրթիռները խոցելն անհնար է: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե՝ իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել «Իսկանդերի» հրթիռները, հայտնում է Panorama.am-ը:

Հասանովն ասել է, թե մոդելավորել են այդ միջոցները և ստացել դրական արդյունքներ:

«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը մեղմ ասած անհնար է որևէ ադրբեջանական համալիրով»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք եղել է նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե գմբեթի» ձեռքբերման մասին:

«Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդերի» հրթիռը: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները, տասնյակ մոդելավորումներ անելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին: Նրանք անթաքույց խոսում են այս զինատեսակի մեծ վտանգի և գրեթե անխոցելիության մասին, իսկ Հասանովի համար այս հրթիռը արդեն հաղթահարված է: Մյուս կողմից որևէ զարմանալու բան չկա մի մարդու համար, ով չափազանց ցածր մասնագիտական գիտելիքներ ունի և աչքի է ընկնում դատարկախոսությամբ»,- նշել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահը հայտարարել էր. «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»

Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից 4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Ընթերցեք նաև. Հասրաթյան. 2016-ի ապրիլին հայկական կողմը մոտ 500 հեկտար է կորցրել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---