Աշոտյան. ԵՄ-ից ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական աջակցություն ենք ակնկալում15 հուլիսի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ԵՄ-ից քաղաքական աջակցություն է ակնկալում, այլև ոչ միայն ֆինանսական: Այս մասին «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Տևական ժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին կարծրատիպ էր գործում, թե ԵՄ-ն, կներեք բառիս համար, բանկոմատ է՝ ֆինանսական դոնոր: Իհարկե, ԵՄ-ն գրավիչ է որպես ֆինանսական աջակից, բայց վերջինիս հետ մեր գործակցության մոդելին քաղաքական նշանակություն պետք է տալ», - ասել է Աշոտյանը, գրում է Aravot.am-ը: Նա հավելել է. «Մենք ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլև քաղաքական աջակցություն մի շարք խնդիրներում՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչև տարածաշրջանային կայունություն և Արցախյան հիմնախնդիր»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ: Իսկ Սվիտալսկին ավելի ուշ հայտարարեց, որԵթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չեն պարտադրի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |