ՊՆ-ի ծախսերն ամեն տարի կավելանան 26-27 մլրդ դրամով17 հուլիսի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - 2017-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, մոտ 226 միլիարդ դրամ են կազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով (ըստ ընթացիկ փոխարժեքի՝ մոտ 54 մլն դոլար): Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում», -ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարն անդրադարձել է այն հանգամանքին, թե որքանով է պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումը պայմանավորված ապրիլյան պատերազմով: «Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի հրադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,-ասել է Արամյանը։ ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7%-ով՝ հասնելով 11.6 միլիարդ դրամի: 2016-ի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ դրամ: ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |