ԱԳՆ. Թուրքիայում և Հունաստանում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

ԱԳՆ. Թուրքիայում և Հունաստանում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հուլիսի լույս 21-ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյյան ծովում: Մագնիտուդը կազմել է 6.7: Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի և Հունաստանի ափեր մոտ էր, Կոս կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

«Նախնական տվյալներով Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Երկրաշարժի հետևանքով կան լուրջ ավերածություններ, իսկ որոշ ափամերձ շրջաններ անցել են ջրի տակ: Ամենից շատ տուժել են հին շենքերը: Փրկարարներին օգնության է եկել բանակը: Զննվում են տները տուժածներին հայտնաբերելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---