ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հարվածային անօդաչու սարք չի կիրառել

ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հարվածային անօդաչու սարք չի կիրառել

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է հայկական ուժերի կողմից հարվածային անօդաչու թռչող սարք կիրառելու մասին Բաքվի ապատեղեկատվությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվությունն է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերը անօդաչու թռչող սարք են գործի դրել, «որն ադրբեջանական բանակի դիրքերի վրա պայթուցիկ սարք է նետել, լցոնված խոցող տարրերով», որի հետևանքով ադրբեջանցին զինծառայող է վիրավորվել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---