«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր էպիզոդների սցենարները պատրաստ են27 հուլիսի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր 6 էպիզոդների սցենարները պատրաստ են: Այդ մասին հայտնել է HBO ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսն ամերիկյան Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բլոյսը նաև հաստատել է, որ 8-րդ եթերաշրջանի սերիաներն ավելի տևական կլինեն (հայտարարվեց, որ դրանք լիամետրաժ ֆիլմի տևողություն կունենան) և որ սերիաների տևողության առումով սահմանափակումներ չկան: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը կարող է մինչև 2019-ը հետաձգվել, քանի որ Դևիդ Բենիոֆը, Դեն Ուայսն ու սցենարիստների խումբը մինչ օրս չեն ավարտել եթերաշրջանի սցենարը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |