Շփման գծում հարաբերական հանգիստը պահպանվել է26 օգոստոսի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերն այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր |