ՌԴ-ում առաջարկում են արտաքսել առանց պայմանագրի երկրում աշխատող հայերին

ՌԴ-ում առաջարկում են արտաքսել առանց պայմանագրի երկրում աշխատող հայերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մտադիր են պատժել առանց աշխատանքային հարաբերությունների պատշաճ ձևակերպման աշխատող օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում ԵՏՄ երկրներից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ՌԴ ներքին գործերի նախարարությունը: Դա վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում կիսաօրինական պայմաններում:

Ըստ ՌԴ գործող օրենսդրության, օտարերկրացիները պետք է հատուկ թույլտվություն ստանան կամ պատենտ ձևակերպեն աշխատելու համար: Այս պայմանը խախտելու համար քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 5000 ռուբլիով և արտաքսվել երկրից:

ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել ՌԴ-ում ռուսաստանցիների հետ հավասար պայմաններով, առանց թույլտվության կամ պատենտի:

«ՌԴ տարածքում ԵՏՄ քաղաքացիների աշխատանքային գործունեության իրականացման վերահսկումը արտոնագրային փաստաթղթերի միջոցով անհնար է»,-ասել են իրավապահ գերատեսչությունում, գրում է «Իրավական տեղեկատվության գործակալությունը»:

Հսկողության և պատժամիջոցների բացակայության պայմաններում բազում ընկերություններ աշխատանքի են ընդունում բելառուսների, ղրղզների կամ հայերի առանց պայմանագրեր կնքելու ու հարկեր վճարելու: Կասեցնելու համար դա, առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել ինչպես առանց աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիական իրավական պայմանագրի աշխատողների, այնպես էլ գործատուների համար: Քաղաքացիներին առաջարկվում է տուգանել մինչև 5000 ռուբլով և արտաքսել ՌԴ-ից, ընկերություններին՝ 800.000-ով կամ կասեցնել դրանց գործունեությունը մինչև 3 ամիս ժամկետով:

Բացի այդ, գործող օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին նշել աշխատանքը որպես նպատակ ՌԴ մուտք գործելիս: Սակայն, ՆԳՆ-ում նշում են, որ վերահսկողություն չկա, ուստի որպես զբոսաշրջիկ կամ անձնական նպատակով ՌԴ ժամանած օտարերկրացու տեղավորումն աշխատանքի նույնպես կգնահատվի որպես խախտում:

2016-ին աշխատանքային գործունեության ապօրինի իրականացման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 22.200 օտարերկրացի, իսկ տուգանքի միջին չափը կազմել է 3.500 ռուբլի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---