Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռը՝ աշխարհի ամենահարուստ սաուդացի արքայազն 4 սեպտեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը, որն ավելի հայտնի է որպես արքայազն Ալ Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունն օրեցօր ավելանում է: Ապագա միլիարդատերը ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում սաուդացի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը, Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով, հայտնում է Rusarminfo-ն: «Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում: Արքայազնի նախաձեռնությամբ է ստեղծվել Kingdom Holding Company միջազգային կորպորացիան, որը զբաղվում է աշխարհի խոշորագույն ներդրումային նախագծերով: Արդեն 1990-ականներին սաուդացի արքայազնը գնեց միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատի բաժնետոմսերի մի մասը: 2000-ականներին արքայազնը դարձավ ամերիկյան News Corporation-ի ամենամեծ բաժնետերը, իսկ հետագայում՝ AOL, Apple, MCI, Motorola, Fox Broadcasting ընկերությունների խոշոր բաժնետեր: 2011-ին նա 300 մլն դոլար է ներդրել Twitter-ում: Ըստ Forbs-ի, արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է: 2016-ին նրա կարողությունը գնահատվել է 17,3 մլրդ դոլար: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |