4 սեպտեմբերի 2017 - 16:19 AMT
Օպտիկական սարքերի արտադրանքը ՀՀ-ում վեցապատկվել է

2017 թվականի առաջին 7 ամսում ՀՀ-ում վեցապատկվել է օպտիկական սարքերի արտադրությունը։

Ինչպես նշվում է ԱՎԾ-ի փաստաթղթերում, ընթացիկ տարվա 7 ամսում արտադրվել է 20149 հատ օպտիկա-մեխանիկական սարք ու սարքավորում 2016-ի առաջին 6 ամսվա 3388-ի դիմաց։

Միայն հուլիսին արտադրվել է 2036 նման սարքավորում։

Պաշտոնական վիճակագրությունը չի բացահայտում` կոնկրետ ինչ տեսակի ու քանի հատ սարք է արտադրվել։

Նշենք, որ 2016-ի հուլիսին հայտարարվել էր ՀՀ-ում ջերմատեսիլ սարքեր արտադրել սկսելու մասին։ Ըստ պաշտոնատար անձանց հայտարարությունների, դրանցով պիտի կահավորվեին հայկական դիրքերը, ինչպես նաև՝ արտահանվեին ՌԴ։