Հայ ճարտարապետը Լոնդոնում սև տուֆից շենք կկառուցի 6 սեպտեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Mossessian Architecture-ը ներկայացրել է King’s Cross-ի նոր շինության նախագիծը, որը կառուցվելու է կենտրոնական Լոնդոնում հայկական տուֆից, հաղորդում է The Architects' Journal-ը: S1 պայմանական անունը ստացած շենքի մակերեսը նախատեսված է 26,172 մ2, այն կունենա 11 հարկ: Տանիքում նախատեսված են բաց գոտիներ, իսկ նկուղային հարկում՝ ռեստորաններ ու խանութներ: Սրա հարևանությամբ Mossessian Architecture-ը ևս մեկ շինություն է կառուցում՝ S2-ը, որը շահագործման կհանձնվի 2018-ի աշնանը: Շենքն արդեն իսկ ձեռք է բերել Google-ին պատկանող DeepMind Technologies-ը: Երկու շինության դեպքում էլ հիմնական շինանյութը սև տուֆն է: S1-ի շինարարությունը կսկսվի դեկտեմբերին: Mossessian Architecture ճարտարապետական ընկերության հիմնադիրը Միշել Մոսեսյանն է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |