ՀՀ-ում ոսկերչական արտադրանքի ծավալն ավելացել է 3.2 անգամ

ՀՀ-ում ոսկերչական արտադրանքի ծավալն ավելացել է 3.2 անգամ

PanARMENIAN.Net - Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն ավելացել է 38%-ով՝ 2017-ի 7 ամսում կազմելով 26 մլրդ դրամ (ավելի քան $53 մլն):

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ոսկերչական արտադրանքի ծավալը կգ-ներով ավելացել է մոտ 3.2 անգամ՝ հասնելով 1.3 տոննայի:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է նաև 106.074 կարատ ադամանդ, ինչն 2016-ի 7 ամսվա ցուցանիշը գերազանցում է 58.3%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն 2017-ի հունվար-հուլիս ամիսներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---