Facebook-ը փորձարկում է ճանապարհին օֆլայն վիդեո դիտելու հնարավորությունը12 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը միաժամանակ մի քանի նոր գործառույթներ է թեստավորում: Ռեսուրսը ցանկանում է օգտատերերին հնարավորություն տալ դիտելու տեսանյութը ճանապարհին, երբ համացանցը հասանելի չէ, ինչպես նաև առավել իրազեկ մարդկանց գտնել աքաունթների այլ տերերի միջև: Facebook-ը Android օգտատերերի սահմանափակ մի հատվածի Instant Videos նոր փորձնական գործառույթից օգտվելու հնարավորություն է տվել: Սոցցանցը հոլովակները ներբեռնում է այն պահին, երբ սարքը միացված է Wi-Fi-ին, իսկ հետո ճանապարհին աքաունթի տերը կարող է դիտել դրանք առանց համացանցին միացած լինելու, գրում է Life.ru-ն TechCrunch-ի վրա հղումով: Բացի այդ, ուղղորդողներն ու սաները կկարողանան շփվել սոցցանցի ինչպես համակարգչային տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածում: Ինչպես նշել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, սոցցանցը կարող է բարելավել օգտատերերի կյանքն ու օգնել նրանց նոր հեռանկարներ գտնել աշխատանքում: «Սոցցանցի նպատակն էր օգնել մարդկանց կապվել այն մարդկանց հետ, որոնց նրանք արդեն գիտեն: Հետո ստեղծեցինք ալգորիթմ, որը խորհուրդ է տալիս ձեզ այն մարդկանց, որոնց դուք կարող եք ճանաչել: Սակայն, շատ կարևոր է կապել օգտատերերին այն մարդկանց, ուղղորդողների հետ, որոնց հարկավոր է ճանաչել»,-հայտարարել է Ցուկերբերգը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ի մշակողները կարծում են, որ կարելի է գունավորել մեկնաբանությունները, ընկերությունը այդպիսի հնարավորություն է փորձարկում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |