Մարգարյան. Քաղաքում գարշահոտի պատճառը շոգ եղանակն է

Մարգարյան. Քաղաքում գարշահոտի պատճառը շոգ եղանակն է

PanARMENIAN.Net - Քաղաքում գարշահոտի պատճառը շոգ եղանակն է: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում։

«Սանիթեք» ընկերությունն իր աշխատանքները մեծ թափով սկսել է, օր օրի նկատում ենք դրական շարժ։ Այո՛, եղել են խնդիրներ, բայց պետք է ըմբռնումով մոտենալ։ Ոչ մեկս չէր կարող կանխատեսել, որ մեկ ամսից ավելի կարող է ջերմաստիճանը 40 աստիճան լիներ», -ասել է քաղաքապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ աշխատանքներն արդեն բարելավվում են և քաղաքացիներին կոչ է արել աղբը և կենցաղային աղբը թափել սամանված վայրերում։

Ավելի վաղ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով գարշահոտությանը, ասել է, որ այն սեզոնային բնույթ է կրում։ «Ամեն տարի եղել է նման խնդիր, դրա հիմնական պատճառը ձմերուկն ու սեխն է, քանի որ մեր օջախներում ունենք ձմերուկ, սեխ ու բոլորս օգտվում ենք, և դա բերում է նման տհաճ հոտի», - ասել էր նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---