«Նաիրիտի» քիմնյութերի ծավալն ու պահպանության պայմաններն ուսումնասիրվում են20 սեպտեմբերի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային 3 փորձագետ«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացրել: Նրանք ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, զրուցել տեղի մասնագետների հետ, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Ելնելով հետազոտությունների արդյունքներից՝ փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի լուծման ուղիները: ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել փորձագիտական խմբի հետ: Վերջիններս ներկայացրել են իրականացվող ուսունասիրությունների միջանկյալ արդյունքները: Oգոստոսին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |