Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին23 սեպտեմբերի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։ Սեպտեմբերի 23-ին հանդիպում է ծրագրված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պարզաբանելով Հայաստան-Սփյուռք համաժողովում ղարաբաղյան հակամարտության և որոշ տարածքներ վերադարձնելու մասին իր հայտարարությունը, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացրել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |