Արցախցի քանդակագործը Լեհաստանում Վիքիպեդիայի արձանի հեղինակն է23 սեպտեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Լեհական Սլուբիցե քաղաքում է կանգնած աշխարհում Վիքիպեդիայի միակ արձանը, որի հեղինակն է արցախցի քանդակագործ Միհրան Հակոբյանը: Քանդակը կարծես փազլներից բաղկացած գլուբուս լինի անավարտ վերին մասով, որը պահում են գրքերի կույտերի վրա կանգնած մարդկային 4 ֆիգուր, գրում է Rusarminfo-ն: Մատչելի տեղեկատվությանը և գիտելիքին կանգնեցված այդ արձանը տեղադրվել է Սլուբիցեում 2014-ին, արձանի բարձրությունը 2 մ է: Միհրան Հակոբյանն Արցախից է, նա հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթում: Այն ժամանակ նա ուսանում էր Լեհաստանում, ուր մեկնել էր Երևանի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո: 33-ամյա քանդակագործը Արցախի ժողովրդական նկարիչ Արմեն Հակոբյանի ընտանիքում է մեծացել: Նա նաև անիմացիոն ֆիլմեր է նկարահանում: 2013-ին Հակոբյանի անիմացիոն «Անձրևանոցը» ֆիլմը Լեոնիդ Ենգիբարովի պատմվածքի հիման վրա ստացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակը մոսկովյան Short Film Fund փառատոնում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |