ՌԴ-ում հայկական միկրոավտոբուս է վթարվել. Զոհեր չկան![]() 5 հոկտեմբերի 2017 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ժամը 01։55-ին Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Mercedes Sprinter ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը ճշտվում է: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |