ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ ցուցանիշը՝ 2017-ին տնտեսական աճը 3.5% կլինի

ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ ցուցանիշը՝ 2017-ին տնտեսական աճը 3.5% կլինի

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը՝ 2017-ին նախկինում կանխատեսված2.9% տնտեսական աճի փոխարեն կգրանցվի 3,5% տնտեսական աճ:

Հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույցը:

2018-ի համար փորձագետները ՀՀ-ում կանխատեսում են 2.9% տնտեսական աճ: Ըստ փորձագետների, գնաճը Հայաստանում 2017-ին կկազմի 1.9%, իսկ 2018-ի համար կանխատեսվում է 3.5%:

Հետխորհրդային երկրներից Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով:

Հետխորհրդային երկրներից 2017-ին անկում կգրանցվի միայն Ադրբեջանում 1%-ի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---