Նախարար. ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ

Նախարար. ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ

PanARMENIAN.Net - Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով:

«Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»,-ասել է նախարարաը՝ պատախանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից՝ Հարությունյանն արձագանքել է․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:

2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ամբողջ ՀԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել էր $310 մլն:

Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկներն աշխատում էին ՎՎԷՌ-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։

Ընթերցեք նաև.Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---