Միքայել Պողոսյանը Տուլայում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար24 հոկտեմբերի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, Տուլայում կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում, արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։ Մրցանակը շնորհվել է հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարում դերակատարման (Բագրևոսի դերի) համար: «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-21-ը: Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։ Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որն առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ: «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալլա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |