Արցախը՝ Կատալոնիայի անկախության մասին. Ողջունում ենք քաղաքակիրթ ինքնորոշման ամեն գործընթաց28 հոկտեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց: «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ եթե Իսպանիան չի ցանկանում մասնատվել, ապա պետք է փոխի պետության ձևը դաշնության կամ համադաշնության: Հարցին, թե պատրաստվում է արդյոք Արցախը ճանաչել Կատալոնիայի անկախությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ դա կախված է գործընթացի հետագա զարգացումից և «ժամանակի հարց է»: Հոկտեմբերի 1-ին Իսպանիայից անջատվելու օգտին Կատալոնիայում քվեարկել է մասնակիցների 90%-ը: Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնությունների և հօգուտ Կատալոնիայի անկախության: Սեպտեմբերին Արցախի հանրապետության ԱԳՆ-ն Իրաքայան Քրդստանի անխակության հանրաքվեի անցկացումը ողջունող հայտարարություն էր տարածել: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում էր հայտարարության մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |