Հայ ծրագրավորողի համահեղինակած հավելվածը մերկ լուսանկարների անվտանգ պահոց է առաջարկում

Հայ ծրագրավորողի համահեղինակած հավելվածը մերկ լուսանկարների անվտանգ պահոց է առաջարկում

PanARMENIAN.Net - Nude հավելվածը հնարավորություն է տալիս մերկ և էրոտիկ բնույթի անձնական լուսանկարների անվտանգ պահոց ստեղծել:

Հավելվածը նախատեսված է 21 և բարձր տարիքի օգտատերերի համար: Նրա համահեղինակներից է ազգությամբ հայ Էդգար Խանզադյանը:

The Verge կայքի փոխանցմամբ, Nude-ը առանձնահատուկ է մյուս նմանատիպ հավելվածներից նրանով, որ կիրառելով iOS11-ի CoreML տեխնոլոգիան, այն սկանավորում է սարքավորման պատկերասրահը, նույնականացնում է մերկ լուսանկարները և ավտոմատացված կերպով տեղափոխում այն առանձին անվտանգ պահոց՝ առանց որևէ այլ սերվերի ուղարկելու:

Հավելվածը հասանելի է միայն iOS համակարգի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---