Ֆրանսիական ARAM ասոցիացիան հայ համայնքի արխիվ է հավաքում

Ֆրանսիական ARAM ասոցիացիան հայ համայնքի արխիվ է հավաքում

PanARMENIAN.Net - Մարսելի Հայկական հուշերի հետազոտման և արխիվացման ասոցիացիան՝ ARAM-ը (l’Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire Arménienne), հավաքում և թվայնացնում է Ֆրանսիայի հայ համայնքի մասին պատմող փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու ձայնասկավառակները:

«Կարևոր է ցանկացած փաստաթուղթ, լինի դա աշխատանքի պայմանագիր, միջոցառման ֆլաեր, թե պարահանդեսի տոմս՝ դա արխիվի շատ հետաքրքիր մաս է: Մենք ունենք 30-ականների լուսանկարներ: Մեզ գրքեր են բերում, որոնք հաճախ անընթեռնելի են: Մենք շնորհակալ ենք վստահության համար, քանի որ մարդիկ գիտեն, որ այստեղ դրանք կթվայնացվեն և կտարածվեն»,-պատմել է ՝ ARAM-ի արխիվային կենտրոնի ադմինիստրատոր և պատմության ու աշխարհագրության պրոֆեսոր Աստրիդ Արթին-Լուսիկյանը, հայտնում է Rusarminfo-ն La Marseillaise-ի վրա հղումով:

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։ Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---