Heritage. ՀՀ-ում տնտեսությունն ավելի ազատ է, քան Իսրայելում![]() 29 նոյեմբերի 2017 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 70,3 ցուցանիշով 33-րդ տեղն է զբաղեցրել «Տնտեսական ազատություն 2017» վարկանիշում աշխարհի 180 երկրի շարքում՝ ընդգրկվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում: Ամերիկյան Heritage հիմնադրամի վարկանիշում Հայաստանին ցուցանիշներով զիջում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսրայելը, Ճապոնիան, Լեհաստանը, Բելգիան. այս երկրները վարկանիշում զբաղեցնում են համապատասխանավար՝ 36-րդ, 40-րդ, 45-րդ, 49-րդ տեղերը: Հարևան Վրաստանը 20 կետով ավելի բարենպաստ դիրքեր ունի, քան Հայաստանը, այն 13-րդ տեղում է: Ադրբեջանը վարկանիշում 68-րդն է, Թուրքիան՝ 60-րդը, Իրան՝ 155-րդը, իսկ Ռուսաստանը՝ 114-րդը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հարկային օրենսդրությունը, պետական համակարգի թափանցիկությունը, ազատ առևտրի հնարավորությունները և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |