Heritage. ՀՀ-ում տնտեսությունն ավելի ազատ է, քան Իսրայելում

Heritage. ՀՀ-ում տնտեսությունն ավելի ազատ է, քան Իսրայելում

PanARMENIAN.Net - Հայաստանը 70,3 ցուցանիշով 33-րդ տեղն է զբաղեցրել «Տնտեսական ազատություն 2017» վարկանիշում աշխարհի 180 երկրի շարքում՝ ընդգրկվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում:

Ամերիկյան Heritage հիմնադրամի վարկանիշում Հայաստանին ցուցանիշներով զիջում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսրայելը, Ճապոնիան, Լեհաստանը, Բելգիան. այս երկրները վարկանիշում զբաղեցնում են համապատասխանավար՝ 36-րդ, 40-րդ, 45-րդ, 49-րդ տեղերը:

Հարևան Վրաստանը 20 կետով ավելի բարենպաստ դիրքեր ունի, քան Հայաստանը, այն 13-րդ տեղում է: Ադրբեջանը վարկանիշում 68-րդն է, Թուրքիան՝ 60-րդը, Իրան՝ 155-րդը, իսկ Ռուսաստանը՝ 114-րդը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հարկային օրենսդրությունը, պետական համակարգի թափանցիկությունը, ազատ առևտրի հնարավորությունները և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---