Թիլերսոն. ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Թիլերսոն. ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սուբստանտիվ առաջընթացի կարելի է հասնել քաղաքական կամքի առկայության դեպքում»,-հայտարարել է Թիլերսոնը Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում:

«Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված որոշումը այդ ուղղությամբ գործընթացներն արագացնելու վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Թիլերսոնը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պարտավորություններ են ստանձնել՝ ուղղված բանակցությունների ինտենսիֆիկացմանը և շփման գծում լարվածության նվազեցմանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման,՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում, ասել է, որԱդրբեջանի անզիջողական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---