ԱԺ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին 8 դեկտեմբերի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։ Նախագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայներով։ Կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Ընդհանուր բյուջեի ծախսերն 2017-ի 1,36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1,307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։ Ամենանշանակալի ծախսային մասերից մեկի՝ պաշտպանության համար հատկացվող գումարը 2018-ին կկազմի մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |