Թամար Կապրելյանը կպայքարի «Եվրատեսիլ 2018»-ում ՀՀ-ն ներկայացնելու համար

Թամար Կապրելյանը կպայքարի «Եվրատեսիլ 2018»-ում ՀՀ-ն ներկայացնելու համար

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2015»-ին Genealogy խմբի կազմում Հայաստանը ներկայացրած Թամար Կապրելյանը մտադիր է ևս մեկ անգամ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Այդ նպատակով երգչուհին մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որի հաղթողը կմեկնի երգի այդ հեղինակավոր մրցույթին: Այդ մասին Կապրելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ներկայացրել եմ « Դեպի Եվրատեսիլի» մեր երգի վերնագիրը: Հարցազրույց եմ տվել Wiwiblogs-ին, սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»,-ասվում է նրա գրառման մեջ:

Երգը գրված է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» մոտիվներով և կոչվում է Poisoned՝ «Թույն առինք»:

Համարը կբեմադրի հայտնի խորեոգրաֆ և կրեատիվ տնօրեն Արթուր Գուրունլյանը, որն աշխատել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Քայլի Մինոուգը, Girls Aloud խումբը, Շերիլ Քոուլը:

«Եվրատեսիլ 2018»-ը կանցնի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

2015-ին Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Genealogy խումբը կազմվել էր ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում: Խումբը կատարել է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից էր: Խմբի ձևավորման նպատակն էր մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն էին՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---