Հայաստանում ուզում են արգելել ԳՁՕ-ները

Հայաստանում ուզում են արգելել ԳՁՕ-ները

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող են արգելել ԳՁՕ-ները՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները: Դեկտեմբերի 11-ին գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Քննարկումների արդյունքում որոշվել է ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել առաջնորդվելով «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը դեռևս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, անհրաժեշտ լրամշակումներ կատարել և ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարևորել են նաև սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

ԳՁՕ-ն օրգանիզմ է, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---