Գործադիրը մոտ € 18,5 մլն-ի վարկային ծրագիր է հաստատել14 դեկտեմբերի 2017 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև € 18,5 մլն արժողությամբ վարկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ)» վարկային ծրագրի երկրորդ փուլով վերականգնվելու է Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվելու է խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հա տարածքի ոռոգում: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: Մայր գումարը մարվելու է 2023-ի մայիսի 15-ից և ավարտվելու է 2033-ի նոյեմբերի 15-ին։ Մեկ այլ որոշմամբ, Ֆինանսների նախարարությանը Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվել է € 5,3 մլն չափով դրամաշնորհ։ Գումարն օգտագործվելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |