LA Times-ի լրագրողը գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին

LA Times-ի լրագրողը գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Los Angeles Times պարբերականի լրագրող Վիլյամ Րեմփելը ԱՄՆ-ի Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացնի իր գիրքը՝ նվիրված հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին: Այս մասին գրում Masis Post պարբերականը:

«Խաղացողը. ինչպես առանց գրոշ Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» (The Gambler: How Penniless Dropout Kirk Kerkorian Became the Greatest Dealmaker in Capitalist History) վերնագրով գրքում հեղինակը ներկայացնում է Քրքորյանի կենսագրությունը, ներկայացնում նրան որպես համարձակ օդաչու, կինոմագնատ և ամերիկայի պատմության ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկը, ով փոխել է Հուլիվուդն ու Լաս Վեգասը:

Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսին: Նա ԱՄՆ-ի ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտի առաջատարներից էր: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում`Հայաստանի ազգային հերոս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---