Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը

Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը

PanARMENIAN.Net - ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 2018-ի նախագահական ընտրություններում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբի անդամներին: Նոր ցանկում են ընդգրկվել նաև ռուսական էստրադայի հայտնի դեմքեր գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Վստահված անձանց նոր ցանկում են ընդգրկվել նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում դիրիժորներ Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, երգիչ Օլեգ Գազմանովը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն և այլոք, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վստահված անձանց առաջին ցուցակում ևս կան հայկական ազգանուններ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը։

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---