2017-ին գյուղմթերքի արտահանումն աճել է 21%-ով27 հունվարի 2018 - 10:34 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Հայաստանի գյուղմթերքի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ է արձանագրվել. արտահանումն աճել է 21%-ով, ներմուծումը՝ 17%-ով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով, գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականիվ կազմել է 15,9%, իսկ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 21,6%: «Առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64%, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338. 000 մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6%-ն է կազմում»,- ասել է նախարարը: Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21%-ով, բանջարեղենինը՝ 11%-ով, խաղողինը՝ 1%-ով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |