Կիևում մեկնարկել է Ռոման Բալայանի ֆիլմերի փառատոնը30 հունվարի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Կիևում մեկնարկել է հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և կինոսցենարիստ Ռոման Բալայանի ֆիլմերի յուրօրինակ փառատոնը: «Հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի հանդիսատեսը կկարողանա ոչ միայն ծանոթանալ Բալայանի ֆիլմերին, այլ նաև մանրամասներ իմանալ ֆիլմերի ստեղծման մասին: Կինոսերների հարցերին կպատասխանի ինքը ռեժիսորը», հայտնում է AnalitikaUA.net-ը: «Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը միայն սկիզբն է»,-ասել են կազմակերպիչները՝ հավելելով, որ մարտին և ապրիլին կանցկացվեն երաժշտական և թատերական միջոցառումներ, որոնք անմիջական կապ ունեն Բալայանի հետ: Բոլոր միջոցառումները նվիրվում են ռեժիսորի 77-ամյակին, որը ծննդյան օրը նշում է ապրիլի 15-ին: Նախագծին աջակցում է Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիան: Ռոման Բալայանը որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Տուրգենևի, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1986 թ-ին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։ 1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |