Սաակաշվիլիի արձագանքը Երևանում իր գրքի շնորհանդեսի չեղարկմանը. «Այստեղ էլ ՌԴ գործակալները միջամտեցին»

Սաակաշվիլիի արձագանքը Երևանում իր գրքի շնորհանդեսի չեղարկմանը. «Այստեղ էլ ՌԴ գործակալները միջամտեցին»

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի չեղարկմանը:

«Ցավոք սրտի, Մոսկվայի հատուկ գործակալներն այստեղ էլ միջամտեցին: Շատ հետաքրքիր է, որ Վրաստանում ՌԴ-ի գործակալները լուրեր են շրջանառում, որ ես ազգությամբ հայ եմ, իսկ ՀՀ-ում ասել են, որ «հակահայ» եմ»,- գրել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի թանգարաններից մեկում փետրվարի 7-ին նախատեսված գրքի շնորհանդեսը չեղարկվել է։Նահապետյանը «Ալիք մեդիային» ասել էր, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը։

«Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել: Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա ևս այդ շարքին պատկանող դեպք է»,-ասել էր Նահապետյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---