Վարչապետ․ Հունվարին արտահանման մոտ 43,3% աճ է գրանցվել

Վարչապետ․ Հունվարին արտահանման մոտ 43,3% աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017-ի հունվարի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է, նախնական տվյալներով, 43,3%-ով։

Այս մասին է հայտարարել Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Նա նշել է նաև, որ ներմուծումը միևնույն ժամանակ աճել է 55,8%-ով։

Վարչապետի խոսքերով, թե ներմուծման, թե արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորվել է ԵՏՄ-ից դուրս ատևտրաշրջանաությամբ։

2017 թվականին ՀՀ-ից արտահանումն առաջին անգամ նորանկախ պատմութշան շրջանում գերազանցել էր $2 մլրդ շեմը՝ կազմելով $2.242 մլրդ: Ներմուծումը միևնույն ժամանակաշրջանում կազմել է մոտ $4,2 մլրդ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---