Չսահմանված վայրում փողոցն անցնողները 5000 դրամով կտուգանվեն

Չսահմանված վայրում փողոցն անցնողները 5000 դրամով կտուգանվեն

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ից սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտնի նկատմամբ:

Այսուհետ ՃՈ-ն կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: 3000 դրամի տուգանք է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով, գրում է «Հետքը»:

Այս խստացման պատճառը, ինչպես «Հետքին» հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը:

2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեք հազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի:

Ի դեպ, գոյություն ունի նաև մայթերով տեղաշարժվելու կարգը խախտելու համար հետիոտների համար նախատեսված տուգանք: Ինչ է հաստատում այդ կարգը ու տուգանվել է արդյոք երբևիցե գեթ մի մայթով քայլող հետիոտն, հայտնի չէ:

Ընթերցեք նաև.Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---