Մեկ տարում $856,5 մլն-ի ներդրում՝ ՀՀ-ում. Ամենից շատ ներդրել են էներգետիկ ոլորտում

Մեկ տարում  $856,5 մլն-ի ներդրում՝ ՀՀ-ում. Ամենից շատ ներդրել են էներգետիկ ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականին իրականացվել են $856,5 մլն-ի ներդրումային ծրագրեր: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության հրապարակած ներդրումային ծրագրերի մասին հաշվետվության մեջ:

Ամենից խոշոր ներդրումներն իրականացվել են էներգետիկ ոլորտում՝ $293,5 մլն: Երկրորդ տեղում տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտն է՝ $175,2 մլն, երրորդում՝ քաղաքաշինության ոլորտը՝ $99 մլն, չորրորդում՝ արդյունաբերության ոլորտը՝ $78,9 մլն:

Ամենից քիչ ներդրումները նախորդ տարում իրականացվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ $1,34 մլն, և պետական գույքի կառավարման ոլորտում՝ $1,9 մլն:

Ներդրումներն իրականացվել են պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված գործակցությամբ ծրագրերի շրջանակում: Ներդրումների 68%-ը կատարել է մասնավոր հատվածը, 19%-ը վարկային ծրագրեր են եղել, 6%-ը՝ դրամաշնորհային ծրագրեր, 3%-ը՝ համայնքային բյուջեից, 4%-ը՝ պետական բյուջեից:

Մարզերում իրականացվել են $170,9 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք ներառված չեն վերոնշյալ $856,5 մլն-ի ծրագրերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---