Հայոց Էրատո թագուհին՝ հայտնի Total War: Rome 2 խաղի նոր տարբերակում 9 մարտի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Կանանց միջազգային տոնի առթիվ հայտնի Total War: Rome 2 խաղի թողարկած նոր՝ Desert Kingdoms տարբերակում ներառված են հին աշխարհի կին առաջնորդները՝ այդ թվում նաև հայկական Էրատո թագուհին: Այս մասին հայտնում է Polygon կայքը: Խաղի այդ տարբերակում ներառված են նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, հույն թագուհի Տեուտան և այլ կին առաջնորդներ: Էրատո Հայոց թագուհին եղել է Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան 4-րդ-ի քույրը, ում հետ ժառանգել է հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. 5 թվականին բռնությամբ Հայոց գահին է նստեցնում Արտավազդ 3-րդ-ին։ Հայերն ապստամբում և Պարթևաց արքայի սատարմամբ մ.թ.ա. 2 թվականին Էրատոին և եղբորը վերահաստաում են գահին։ Մ.թ. 1 թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային ցեղերի հետ ընդհարման ժամանակ Տիգրան 4-րդ-ը զոհվում է, իսկ Էրատոն հրաժարվում թագավորելուց։ Էրատոյի և Տիգրան 4-րդ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |