Զեկույց. ՀՀ-ում կանանց գործազրկության տոկոսն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքում

Զեկույց. ՀՀ-ում կանանց գործազրկության տոկոսն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքում

PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց գործազրկության տոկոսն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքում: Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:

Ըստ զեկույցի, 2018-ին Հայաստանում 25 տարեկանից բարձր կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 17,3%: 2017-ի համեմատ, դինամիկան վատթարացել է: Նախկին ԽՍՀՄՆ երկրներում սա ամենավատ ցուցանիշն է: Երկրորդ տեղում Լատվիան է 8,6%-ով, 3-ում՝ Տաջիկստանը՝ 7,8%-ով: Վրաստանում վիճակը մի փոքր ավելի բարվոք է՝ 7,7%: Ադրբեջանում գործազուրկ կանայք 4,8% են, ՌԴ-ում ՝ 4,1%:

Ըստ զեկույցի, կանանց գործազրկության մակարդակն աշխարհի մասշտաբով 6% է՝ տղամարդկանց շրջանում գործազրկությունից 0,8%.ավելի: Միջինը 10 աշխատող տղամարդուն բաժին է ընկնում 6 աշխատող կին:

Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում գործազրկությունը կանանց շրջանում ավելի քիչ է, քան տղամարդկանց: Մյուս կողմից, արաբական և հյուսիսաֆրիկյան երկրներում պատկերն այլ է՝ կանանց գործազրկությունը 2 անգամ գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---