Հունվարին ՀՀ-ում 7%-ով ավելի շատ էլէներգիա է արտադրվել

Հունվարին ՀՀ-ում 7%-ով ավելի շատ էլէներգիա է արտադրվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրական էներգիայի արտադրությունը Հայաստանում աճել է 7%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 830 մլն կՎտ ժամ, 2017-ի հունվար ամսվա 775 մլն կՎտ ժամի համեմատ:

Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները 19,3%-ով ավելի շատ էլէներգիա են արտադրել են: Մոտ 10%-ով նվազել է հիդրոէլեկտրակայանների արտադրած էլէներգիան, մոտ 0,5%-ով՝ Հայկական ատոմային էլեկտրակայանինը:

Երկրում 2018-ի հունվարին արևային էլեկտրակայաններն արտադրել են 200.000 կՎտ ժամ, հողմային էլեկտրակայանները՝ 300.000 կՎտ ժամ էլէներգիա:

2017-ի առաջին 8 ամսում էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9%-ով։ Ընդհանուր առմամբ առաքվել է մոտ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---