Բալայան. Միջազգային հանրության կողմից գնահատականների բացակայությունը ոգևորում է Ալիևին

Բալայան. Միջազգային հանրության կողմից գնահատականների բացակայությունը ոգևորում է Ալիևին

PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից գնահատականների բացակայությունը ՀՀ հանդեպ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների հարցում էլ ավելի է ոգևորում Ադրբեջանի նախագահին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Ալիևի նոր հայտարարությանն այն մասին, թե «Հայաստանի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողերն են»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըկրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին նա ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում:

«Ինչպես և ակնկալվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների հանդեպ պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունը, դրդել է Ալիևին էլ ավելի մեծ տարածքային պահանջեր ներկայացնել»,-ասվում է Բալայանի գրառման մեջ:

2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Հայաստանում ռասիստական որակեցին Ալիևի հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց.«Ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ»: Այս անգամ Ալիևի այդ հայտարարությունն աննկատ չմնաց նաև միջազգային հանրության կողմից և ոմանց կողմից քննադատության արժանացավ:

Ադրբեջանում հիստերիկ արձագանք են ստացել հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի խոսքերև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, որին նա «վտանգավոր խելագար» էր անվանել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---