Չինացի ներդրողները մտադիր են ՀՀ-ում ջրերի արտադրություն հիմնել

Չինացի ներդրողները մտադիր են ՀՀ-ում ջրերի արտադրություն հիմնել

PanARMENIAN.Net - Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել: Այդ մասին հայտնել են չինական New Idea ընկերության ներկայացուցիչները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում և ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---