Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել27 մարտի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել: Բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյս, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները) տեղի է ունեցել մարտի 22-ին: Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդել է դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական Union League Club-ում: Ներկաներին ողջունել են Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Սմիթսոնյան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, որը ներկայացրել է հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |